Ջոն Թեյլոր Գատո

Դպրոցական փակուղի։ Ջոն Թեյլոր Գատո

Ջոն Թեյլոր Գատոն իր հոդվածում խոսում է ճգնաժամային դարաշրջանի մասին։ Ընթերցելով «Դպրոցական փակուղի» Գատոյի հոդվածը հասկացա, որ արտահայտված շատ մտքերում, հարցերում համակարծիք եմ։ Հոդվածից շատ հարցերի պատասխաններ եմ ստացել, որոնց մասին մտածել եմ հաճախ։ Հոդվածի հեղինակը պատմում է իր քսանհինգ տարիների փորձի ու եզրահանգումների մասին:

Առանց առօրյա կյանքում երեխաների և ծերերի իրական մասնակցության հասարակությունը ո՛չ անցյալ կարող է ունենալ, ո՛չ ապագա, միայն անընդհատ ներկա կլինի: Այո՛, մենք ապրում են դպրոցի մեծ ճգնաժամի դարաշրջանում, որը շատ ցավալի է։

Ցանկացած երևույթ պետք է օգտագործել սերնդի, ազգի, մեր օգտին։ Այս դեպքում խոսքը սոցիալական ցանցերի մասին է։ Օրվա բավական մեծ մասը մարդիկ անցկացնում են օնլայն հարթակում և կարող են դա օգտագործել հօգուտ իրենց։ Ինձ համար շատ հետաքրքիր էր այն փաստը, որ տանը
սովորած երեխաները մտածելու կարողությամբ հինգ կամ նույնիսկ տասը տարով
գերազանցում են իրենց հասակակիցներին, որ պետական կրթություն են ստացել: Մի կողմից լավ է , ողջունելի է , բայց կա այս ամենի մեջ բացասական կողմ ։ Այսինքն կրթական հաստատությունները ունեն չափազանց շատ բացթողումներ։ Դպրոցը պետք է հիմնված լինի հարգալից փոխհարաբերությունների վրա։