Ճամբարը գործելու է Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղի տարածքում՝ Սևանի ափին։ Ճամբարը վրանային է։ Կարող եք գալ սեփական վրանով։ Քնապարկ, լողազգեստ, մարզահագուստ ունենալը պարտադիր է։

Մասնակցում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին քլաստերի դպրոցների, Մարտունի համայնքի, Վայոց ձորի մարզի դպրոցների մանկավարժներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, հրավիրված հյուրեր։

Հրավիրված հյուրերից բացի մյուսները լրացնում են մասնակցության հայտ։

Օգոստոսի  16

Կլոր սեղան՝ բնապահպանական խնդիրներ. հասարակություն-իշխանություն համագործակցություն։ Կլոր սեղանը վարում է Աշոտ Բլեյանը։

Հրավիրվում են ՀՀ Շրջակա միջավայրի և ԿԳՄՍ նախարարները, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզպետները, «Սևան ազգային պարկի» տնօրենը, Արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչը,  Մարտունի և Սևան համայնքների ղեկավարաները։

Մանկավարժական զրույց քննարկում խարույկի շուրջը՝ հեղինակային կրթական ծրագրի օժանդակությունը փոքրականակ սովորողներով դպրոցներին վարում է Գևորգ Հակոբյանը։

Օգոստոսի 17

Քայլարշավ մարտունեցիների առաջարկած ճանապարհներով։

Մանկավարժական քննարկում ՝ հայրենագիտությունը արշավների միջոցով

Մանկավարժական զրույց խարույկի շուրջը՝ վրանային ճամբար. առավելություններ, թերություններ, առաջարկություններ։ Վարում է Գևորգ Հակոբյանը;

Օգոստոսի 18

Մանկավարժական քննարկում՝ ազգագրությունը ճամբարների, ճամփորդությունների ժամանակ։

Ճամբարի օրակարգ

Օգոստոսի 16

8։00՝  առավոտյան ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

8։15՝ մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից։ Ուշացողները ստիպված կլինեն  հասնել մյուս կանգառները։ Առաջին կանգառ՝ Խանջյան փողոցում՝ առաջին վերգետնյա անցումի մոտ, ժամը՝ 8։35, երկրորդ կանգառ՝ Ավանի Հարսնաքար համալիրի դիմաց, ժամը՝ 9։00։ Կանգառներում  սպասելու մասին պետք է նախօրոք տեղեկացնել։

11։00՝ Բերդկունք գյուղ, Սպիտակ ամրոց

11։30՝ Հայրիվանք

13։00՝ ժամանում ճամբար, իրերի տեղավորում

13։30՝ սուրճի ընդմիջում

14։00՝ ծանոթացում ճամբարին, այդ թվում Սևանի հարակից ափին

15։00՝ Կլոր սեղան՝ բնապահպանական խնդիրներ. հասարակություն-իշխանություն համագործակցություն

16։30՝ հանգիստ, փոքր խմբերով քննարկումներ, փայտի հավաքում

17։00՝ ճաշ

17։30՝ հանգիստ

18։00՝ Սևանի ափի մաքրման աշխատանք, լող

19։ 30 ընթրիք

20։00՝ մանկավարժական զրույց-քննարկում․ հեղինակային կրթական ծրագրի օժանդակությունը փոքրականակ սովորողներով դպրոցներին

Թույլատրելի է գիշերային լողը։

Օգոստոսի 17

7։30՝ վեր կաց

8։00՝ մարզական պարապմունք, լող

9։00՝ նախաճաշ

9։30՝ հայրենագիտական քայլարշավ՝ մարտունեցիների առաջարկած երթուղով

14։00՝ հանգիստ, խաղեր, փայտի հավաքում

15։00՝ ճաշ

16։00՝ մանկավարժական քննարկում.հայրենագիտությունը արշավների միջոցով

17։00՝ աշխատանք լողափում, լող

18։30՝  հանգիստ

19։00՝ ընթրիք

20։00 մանկավարժական զրույց. վրանային ճամբար. առավելություններ, թերություններ, առաջարկություններ

Գիշերային լողը թույլատրվում է։

 Օգոստոսի 18

7։30՝ վեր կաց

8։00՝ մարզական պարապմունք, լող

9։00՝ նախաճաշ

9:30՝ մանկավարժական քննարկում․ ազգագրությունը ճամբարների, ճամփորդությունների ժամանակ

10։30՝ տարածքի մարում, հանգիստ

11։30՝ աշխատանք ափին, լող

13։00՝ ճաշ

14։00՝ ճամբարի հանձնում, մեկնում Ներքին Գետաշեն, Գեղհովիտ, Շատին, Գետափ, Ուրցաձոր, սուրբ Կարապետ եկեղեցի, Վեդի, Երևան