Համագործակցային նախագիծ՝ Մելինե Ֆարամազյան

Համագորածկցող խմբեր՝ Հարավային դպրոց, Մարիամ Մնացականյան և ընկերներ

Նվագակցող՝ Մարիամ Մնացականյան, Արթուր Գևորգյան, Լաերտ Գրիգորյան

Մանակիցներ՝ 9-րդ դասարան

Տեխնիկական սպասարկում՝ Էմիլ Զաքարյան և ընկերներ

Կազմակերպիչ՝ Լիլիթ Յախինյան

«Ելք» ստուգատեսի շրջանակում

Վայր՝ Բաբաջանյան 25,

Օր՝ մայիսի 18

Նպատակը

  • ծանոթանալ ազգային ծեսերին ու տոներին,
  • ծեսը վերականգնել, նոր կյանք տալ:

Ընթացքը

Իրականացման ժամանակահատվածը
Համբարձման ծեսն իրականցվում է Սուրբ Զատիկից 40 օր անց

Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

  • ծեսից առաջ սկսվում են նախապատրաստական աշխատանքները,
  • ծեսն իրագործվում է Համբարձման նախորդ՝ չորեքշաբթի և հաջորդ՝ հինգշաբթի օրերին:

Արդյունքներ

սովորողը կիմանա                                                              

  • ազգային ծեսերը,
  • ազգային սովորույթները,
  • ազգային ավանդական պարերը,
  • հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
  • ծիսական կերպարները,
  • ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
  • ծիսական պարագաները:

կկարողանա

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
  • ծեսին նոր կյանք տալ:

կլինի

  • ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:

Պար «Ծաղկաձորի»

Պարերգեր՝

Հարավային դպրոց

Համբարձման ծիսական երգերի շար


Ծաղիկ ունեմ ալայա,
Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ․․․
Ալա չի ալվալայա,
Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ․․․

Հեռու տեղ մի յար ունեմ,
Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ․․․
Նռան ծաղիկ լալայա,
Նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ, նայ․․․

Էլա սարը սար տեսա,
Իջա ձորը լոր տեսա։
Էլա սարը սար տեսա,
Իջա ձորը լոր տեսա։

էս պատը պատ կլմանի,
Էլա սարը սար տեսա,
Գլխունը թագ կլմանի,
Իջա ձորը լոր տեսա։

Էն տղան եկավ ացավ,
Էլա սարը սար տեսա,
Թանկագաին ակ կլմանի,
Իջա ձորը լոր տեսա։

Երգ ասեմ յոթ տնանի,
Էլա սարը սար տեսա,
Մենակ քունս ոնց տանի,
Իջա ձորը լոր տեսա։

Էգուց արի մեր տունը
Էլա սարը սար տեսա,
Մատիտ շարեմ մատանի,
Իջա ձորը լոր տեսա։

Սարին ետին ջուխտ ղուտիք,
Դե արի վար արի,
Բոյին մեռնիմ Արութին,
Բալկոնը ման արի։

Սարին ետին էլ ունիմ,
Դե արի վար արի,
Ըռանգ-ըռանգ թել ունիմ,
Բալկոնը ման արի։

Էն սարին սար չեմ ըսե,
Դե արի վար արի,
Շեկ տղին յար չեմ ըսե,
Բալկոնը ման արի։

Ալուր մաղեմ թեփ կուգա,
Դե արի վար արի,
Հջեբ յարս եփ կուգա,
Բալկոնը ման արի։

Գութանը վարի փոսին,
Հոպլա գիլ գիլ ես դառել,
Շողն է զարկել ակոսին,
Վարդի բլբուլ ես դառել:

Կարմիր խնձոր կքաղեմ,
Հոպլա գիլ գիլ ես դառել,
Կղրկեմ մորս փեսին,
Վարդի բլբուլ ես դառել:

Սարերի սինձն ինչ կանեմ,
Հոպլա գիլ գիլ ես դառել,
Կաթն ու բրինձն ինչ կանեմ,
Վարդի բլբուլ ես դառել:

Հոպլա գիլ գիլ ես դառել,
Վարդի բլբուլ ես դառել:

Հոպլա գիլ գիլ ես դառել,
Վարդի բլբուլ ես դառել:

Պար «12 ոտք»

Համբարձման անուշ գիշեր է

  1. Սարի գլխին ամպը ցոլաց,
    Համբարձման անուշ գիշեր է,
    Վարդի թփին ցողը մնաց,
    Իմ յարի նխշուն թշերը:

Կրկնակ. — Համբարձման անուշ գիշեր է,
Իմ յարի նխշուն թշերը,
Իմ յարի նխշուն թշերը,
Համբարձման անուշ գիշերը:

Վիճակի երգ

  1. Մանի ասեմ ու շարեմ,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Լցնեմ տոպրակն ու կարեմ,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

  1. Ծաղիկ ունեմ նարընջի,

Ջան, ծաղիկ, ջան, ջան,

Տըղա, վեր արի փընջի,

Ջան, վիճակ, ջան, ջան:

  1. Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,

Ջան, ծաղիկ, ջան, ջան,

Ոսկին ծալեծալ կուզեմ,

Ջան, վիճակ, ջան, ջան:

  1. Ծաղիկ ունեմ` ալա յա,

Ջան, ծաղիկ, ջան, ջան,

Ալա չի, ալվալա յա,

Ջան, վիճակ, ջան, ջան:

  1. Արևը կամար-կամար,

Ջան, ծաղիկ, ջան, ջան,

Կապել ես ոսկե քամար,

Ջան, վիճակ, ջան, ջան:

  1. Սարեն կըգա ձիավոր,

Ջան, ծաղիկ, ջան, ջան,

Մեր տունը չարդախավոր,

Ջան, վիճակ, ջան, ջան:

  1. Հըրես եկավ իմ աղբեր,

Ջան, ծաղիկ, ջան, ջան,

Երեք օրվա թագավոր,

Ջան, վիճակ, ջան, ջան:

Պար «Նինարե»

Առնեմ էլնեմ

Քամին կուգա զով քամին,
Յարս ընձի հով կանի,
Առնեմ էլնեմ, առնեմ ելնեմ,
Առնեմ էլնեմ Ալագյազ,

Ուտեմ ձունդ, խմեմ ջուրդ,
Պար գամ լանջիդ, իջնիմ ցած:

Ուտեմ ձունդ, խմեմ ջուրդ,
Պար գամ լանջիդ, իջնիմ ցած:

Աղջի արի աղբյուրը,
Լե-լե, լե-լե, լե-լե…
Քեզ պես անուշ է ջուրը,
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:

Ես ծարավ եմ, դու ջուր ես,
Լե-լե, լե-լե, լե-լե…
Դու գըլգըլա, ես խմեմ,
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:

Աղջի էդ քո ծամերը,
Լե-լե, լե-լե, լե-լե…
Ընձի վառեց քու սերը,
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:

Երգե քո խաղին մեռնեմ,
Լե-լե, լե-լե, լե-լե…
Քո անուշ ձայնին մեռնեմ,
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:

Աղջի արի աղբյուրը,
Լե-լե, լե-լե, լե-լե…
Քեզ պես անուշ է ջուրը,
Դե քելե, դե ցոլա, ֆիդան յար:

Պար՝ — «Իշխանաց պար»

Մարալո


Մարալո, սարերի հովին մեռնեմ, Մարալո, շեկ տղի բոյին մեռնեմ:
Մարալո, հա՜յ, մարալո, մարալո, Մարալո, սարի աղջիկ, դարալո:
Մարալո, ծամեր ունես ծիրանի, Մարալո, քամին տա՝ թել-թել անի:
Մարալո, սարերի վըրով գնաց, Մարալո, իմ յարը խռով մնաց:

Պար «Խամ խամա»

Սասունա սար

Սասունա սար փչեց ուր հով

Վա՜յ լե-լե, ջա՜ն լե-լե, վա՜յ լե, ջա՜ն

Մշու դաշտի ծաղկներնին հոտով

Վա՜յ լե-լե, ջա՜ն լե-լե, վա՜յ լե, ջա՜ն:

Կուժն առա ես, հելա սարը

Վա՜յ լե-լե, ջա՜ն լե-լե, վա՜յ լե, ջա՜ն

Չտեսա իմ ֆեդան յարը, -2

Վա՜յ լե-լե, ջա՜ն լե-լե, վա՜յ լե, ջա՜ն:

Սասունա սար փչեց ուր հով 

Վա՜յ լե-լե, ջա՜ն լե-լե, վա՜յ լե, ջա՜ն

Չուր ե՞րբ մնամ էրազներով -2

Վա՜յ լե-լե, ջա՜ն լե-լե, վա՜յ լե, ջա՜ն:

Տղա ա՛րի դիմալուսուն,

Վա՜յ լե-լե, ջա՜ն լե-լե, վա՜յ լե, ջա՜ն

Հէլնինք, էրթանք, մըր Մուշ, Սասուն -2

Վա՜յ լե-լե, ջա՜ն լե-լե, վա՜յ լե, ջա՜ն:

Պար «Կարնո քոչարի»

Պարերգի ուսուցում․ Վարդ ըլլայի
Աննման ծաղիկ, դուն ես ազնիվ, գեղեցիկ
Աննման ծաղիկ, դուն ես ազնիվ, գեղեցիկ։

Հայրդ ընտիր,
Մայրդ ընտիր,
Դուն ընտիր։
Հայրդ ընտիր,
Մայրդ ընտիր,
Դուն ընտիր։

Վարդ ըլլայի, պարտեզիդ մեջ բուսնեի,
Վարդ ըլլայի, պարտեզիդ մեջ բուսնեի։

Ամեն առտու
Վարդ երեսիդ բացվեի,
Ամեն առտու
Վարդ երեսիդ բացվեի։

Մեկ ձեռքիդ մեջ գինի, մյուսն ալ վարդ ծաղիկ,
Մեկ ձեռքիդ մեջ գինի, մյուսն ալ վարդ ծաղիկ։

Վարդը կարմիր,
Գինին կարմիր, դուն կարմիր։
Վարդը կարմիր,
Գինին կարմիր, դուն կարմիր։

Թաշկինակս աղտոտ է կլվանաս,
Թաշկինակս աղտոտ է կլվանաս։

Բարձիդ տակը,
Դնես վրան քնանաս,
Բարձիդ տակը,
Դնես վրան քնանաս
։

Մեկ ձեռքիդ մեջ գինի, մյուսն ալ վարդ ծաղիկ,
Մեկ ձեռքիդ մեջ գինի, մյուսն ալ վարդ ծաղիկ։

Վարդը կարմիր,
Գինին կարմիր, դուն կարմիր։
Վարդը կարմիր,
Գինին կարմիր, դուն կարմիր։
Վարդը կարմիր,
Գինին կարմիր, դուն կարմիր։