Օգոստոսի 16-ին՝ առավոտյան 8:00 ին, հանդիպեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում Մանկավարժական արշավախմբային ճամբարի մասնակիցներով։

Ճամբարը գործելու է Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղի տարածքում՝ Սևանի ափին։ Ճամբարը վրանային է։

Մասնակցում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին քլաստերի դպրոցների, Մարտունի համայնքի, Վայոց ձորի մարզի դպրոցների մանկավարժներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, հրավիրված հյուրեր։

Տեղ հասնելուն պես՝ սկսեցինք Վաղաշենի ափի մաքրման՝ բնապահպանական, աշխատանքները։

Օգոստոսի 16-ին խնդիրների քննարկում, հարց-պատասխան ունեցանք Կլոր սեղանի շուրջ, որը վարում էր Աշոտ Բլեյանը։ Մինչ կլոր սեղանի քննարկումներն սկսելը ունեցանք կիթառով նվագակցում և միասին երգեցինք Ռուբեն Հախվերդյան — «Իմ փոքրիկ նավակ»

Կատարեցինք «Կարմիր ֆստան», «Նինո» երգիպարի ուսուցում՝ միջին և արևելյան դպրոցի ճամբարականների և մանկավարժական ճամբարի հետ, Վաղաշենի բնապահպանական ճամբարում։

Երեկոյան՝ օգոստոսի 16-ին և 17-ին Գևորգ Հակոբյանի հետ մանկավարժական զրույց քննարկում կատարեցինք խարույկի շուրջ։

Նոր մտքեր , նոր մտահղացումներ ձեռք բերեցինք քննարկման արդյունքում։

Այցելեցինք «Սուրբ Հովհաննես» մատուռը, որի մասին ներկայացրեց Տիար Բլեյանը և կատարեցինք բնապահպանական աշխատանքներ «Սուրբ Հովհաննես» մատուռի տարածքում, «Բերդկունք, Սպիտակ ամրոց», «Ծակքար» բնական կամուրջ, «Հայրիվանք»։ Շնորհակալ եմ նոր գիտելիքի, նոր մտքերի և երեք հրաշալի օրվա համար ։

Սովորեցինք «Էջմիածին» պարերգը գիշերային Վաղաշենում։